Հայաստանը՝ ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենապահանջված թոփ-10 արտասահմանյան ուղղությունների շարքում

Հայաստանը ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենապահանջված տասը արտասահմանյան ուղղությունների ցանկում՝ փետրվարի 23-ի տոնական հանգստյան օրերի համար։

Արտասահմանյան ուղղությունների շարքում առաջատարը Թուրքիան է՝ 28% ցուցանիշով։ Երկրորդ տեղում է Միացյալ Արաբական Էմիրությունները՝ 18%, իսկ երրորդ հորիզոնականում՝ Չինաստանը՝ 13%։

Թոփ-10 ցանկում ընդգրկված են նաև Ուզբեկստանը, Հայաստանը, Թաիլանդը, Տաջիկստանը, Ղազախստանը, Մալդիվները և Վիետնամը։

Տոնական օրերին ձևավորվող նման պահանջարկը կարող է դրական ազդեցություն ունենալ ինչպես հյուրանոցային բիզնեսի, այնպես էլ տրանսպորտի, սպասարկման և հարակից այլ ոլորտների վրա՝ խթանելով տնտեսական ակտիվությունը։

Մարինա Գրիգորյան