Բավրայի անցակետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցման կետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։
Միաժամանակ նշվում է, որ բեռնատար տրանսպորտային միջոցների համար անցակետը շարունակում է ժամանակավորապես փակ մնալ՝ ճանապարհների անանցանելիության պատճառով։
Բեռնատարների վարորդներին հորդորվում է երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։
Բեռնատար տրանսպորտային միջոցների համար անցակետի վերաբացման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կհրապարակվի հետագայում։

