Դամասկոսի հայկական դպրոցները փակ են

Սիրիայի «Գանձասար» պարբերականը հայտնում է, որ վերջին օրերին Իրան-Իսրայել հակամարտության հետևանքով մայրաքաղաքի հարավային շրջաններում պարբերաբար հրթիռների բեկորներ են ընկնում։

Այս տարածքներում արդեն արձանագրվել են վիրավորներ, իսկ երեխաներից մեկը մահացել է պայթունից առաջացած սարսափի պատճառով։

Թղթակիցն ընդգծում է, որ այս շրջաններում հայ բնակչություն չկա, ուստի հայ համայնքը անմիջական վտանգի տակ չէ։ Դամասկոսի կյանքը ընդհանուր առմամբ շարունակվում է բնականոն հունով, սակայն անվտանգության նկատառումներով որոշվել է փակ պահել բոլոր դպրոցները։

Հայկական վարժարանները ևս փակել են իրենց դռները՝ կանխարգելիչ ու անվտանգության նկատառումներով։

Մարինա Գրիգորյան