Արարատ Միրզոյանը նոր մանրամասներ է հայտնել Մերձավոր Արևելքից Հայաստան եկած քաղաքացիների մասին

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց, որ Իրանի հետ կապված ստեղծված իրավիճակի պատճառով բոլոր երկրներում գործող ՀՀ դեսպանությունները բերվել են արտակարգ ռեժիմի։ Նախարարի խոսքով՝ հաստատվել է կապ ՀՀ քաղաքացիների հետ, և արդեն մշակվում են ուղիներ՝ նրանց անվտանգ վերադարձը կազմակերպելու համար։

Միրզոյանը նշեց, որ այս պահին տրամաբանական միակ երթուղին անցնում է ՄԱԿ–ի հետ սահմանակից Միացյալ Արաբական Էմիրությունների տարածքով դեպի Օման։

Ըստ նախարարի՝ խոսքը մոտ 400 կիլոմետր ցամաքային ճանապարհի կազմակերպման մասին է։ Տրանսպորտի ապահովումը, համապատասխան ընկերությունների ներգրավումը, վճարումները և թռիչքների թույլտվությունների ստացումը հանդիսանում են ԱԳՆ գործառույթը։ Բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը։

Ներկայում արդեն 110 ՀՀ քաղաքացի վերադարձել է Հայաստան։ Նախարարի խոսքով՝ նախատեսված են նոր թռիչքներ, և բոլոր քաղաքացիների հետ շարունակվում է մշտական կապը։ Միաժամանակ կան նաև այն քաղաքացիները, որոնք այս պահին չեն ցանկանում վերադառնալ Հայաստան։