Հայկական թաղամասում հրթիռ է ընկել. տուժածներ չկան
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի ազգային առաջնորդարանի պաշտոնաթերթը նոր տվյալներ է հայտնում Միջին Արևելքի հայ համայնքների ներկայիս վիճակի մասին։ Տեղեկությունների համաձայն՝ տարածաշրջանում առկա է ընդհանուր անապահովություն և անորոշություն, սակայն մարդկային կորուստներ չեն գրանցվել։
Քաթարում, Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում տիրող տնտեսական վիճակը նահանջում է, սակայն հայ համայնքները նյութական և մարդկային վնասների չեն ենթարկվել։ Իրանում կացությունը վտանգալից է. ռմբակոծումները շարունակվում են, և այսօր հայկական թաղամասի մեկ հատվածում հրթիռ է ընկել, որը միայն նյութական վնաս է պատճառել։
Լիբանանում ռմբակոծումները շարունակվում են։ Ռմբակոծվում են հատկապես Լիբանանի և Բեյրութի հարավային թաղամասերը։ Փոխանցվում է, որ հայ համայնքը անմիջական վտանգի տակ չէ։
Արամ Ա. Կաթողիկոսը կապ է հաստատել շրջանների եկեղեցական և համայնքային պատասխանատուների հետ։

