
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում
Դեկտերմբերի 2-ից փորձնական նպաատակներով երկու օրով Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմկերպման փոփոխություն։ Ճանապարհահատվածում իրականացվելու են համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ։
Մաշտոցի պողոտայում՝ Պուշկինի փողոցից եկող ուղղությամբ, երրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ և ձախ ուղղություններով։ Մաշտոցի պոտոտայից ձախ շրջադարձ կատարելիս վարորդները պետք է զիջեն Մաշտոցի պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին և Ամիրյան փողոցից ձախ շրջադարձ կատարելիս՝ հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին։
Ամիրյան փողոցից արգելվելու է հետադարձ կատարելը։