ՀայաստանՍոցիալական

«Մայր Հայաստան» խմբակցությունը դիմում է ներկայացրել դատարան «կարմիր գծերի» դրույքաչափերն անվավեր ճանաչելու պահանջով

Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը հունվարի 23-ին դիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ վճարովի ավտոկայանատեղիների դրույքաչափերին վերաբերող կետերն անվավեր ճանաչելու պահանջով:

2023 թվականի վերջին Երևանի ավագանին ընդունել էր ավտոկայանատեղիների համար նոր դրույքաչափեր։ Փոքր կենտրոնում «կարմիր գծերը» մեկ տարվա համար 12,000 դրամից դարձել է 160,000 դրամ։ Փոքր կենտրոնից դուրս տարեկան դրույքաչափը կազմում է 24,000 դրամ: Թանկացան նաև 1 ժամվա, շաբաթվա, ամսվա կայանման վճարները: Օրինակ՝ նախկինում 1 ժամվա վճարը 100 դրամ էր, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից «Ա» գոտու համար սահմանվեց 300 դրամ, «Բ» գոտու համար՝ 200 դրամ:

Վարչական դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 19-ին ավտոկայանատեղիներում կայանելու դրույքաչափերի որոշումը անվավեր էր ճանաչվել։ Սակայն, դեկտեմբերի 24-ին Երևան քաղաքի ավագանու իշխող խմբակցությունը քննարկման դրեց նույն հարցը ավագանու նիստին ու հաստատեց։ Ավագանու գրանցված 53 անդամներից 32-ը կողմ քվերակեցին, դեմ չկար, ավագանու մեկ անդամ ձեռնպահ քվեարկեց: Քվորում չէր ապահովվի, եթե մեկ անդամ չլիներ։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը այդ ժամանակ, ի պատասխան, նշեց, որ որոշումն օրինական ուժի մեջ դեռ չի մտել, և կա բողոքարկելու ժամանակ։