Starlink-ի նոր տերմինալները Հայաստանում են

Ամերիկյան արբանյակային ինտերնետ ծառայություն մատուցող Starlink ընկերության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համագործակցության շրջանակում ՀՀ կառավարությանը նվիրաբերված 100 նոր տերմինալների խմբաքանակն արդեն հասել է Հայաստան։

Այս մասին հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ծրագիրը նպատակ ունի ընդլայնելու որակյալ և կայուն ինտերնետի հասանելիությունը հատկապես այն բնակավայրերում, որտեղ կապի ենթակառուցվածքները սահմանափակ են կամ չեն ապահովում անհրաժեշտ արագություն։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ առաջիկայում կմեկնարկի սարքավորումների տեղադրումը այն դպրոցներում, որտեղ դրանց կիրառումն առավել հրատապ է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստան էր հասել նաև բարձր արտադրողականության արհեստական բանակության սարքավորումների առաջին խմբաքանակը։

Մարինա Գրիգորյան