Սահմանային անցակետերի մոտ կստեղծվեն վճարովի կայանատեղիներ՝ հերթերը նվազեցնելու համար
ՀՀ կառավարությունը որոշել է սահմանային ավտոմոբիլային անցակետերի հարևանությամբ կազմակերպել վճարովի կայանատեղիներ, որպեսզի բեռնատարների հերթերը նվազեցվեն և անցման գործընթացը արագանա։ Այս փոփոխությունները նախատեսվում են «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու միջոցով։
Կայանատեղիներում կգործի նաև էլեկտրոնային հերթերի կառավարման համակարգ, որը թույլ կտա վարորդներին նախապես գրանցվել, հերթագրվել և ստանալ թույլտվություն սահմանային անցման համար։ Նախատեսվում է, որ այն դրա շնորհիվ անցակետի տարածքում հերթերը և կուտակումները կնվազեն։ Կհեշտանա նաև մաքսային ու սահմանային ծառայությունների աշխատանքը։
Կառավարության գնահատմամբ՝ նոր համակարգը հնարավորություն կտա արդյունավետ կազմակերպել բեռնատարների հոսքը, կկրճատի սպասման ժամանակը և կպահպանի անցակետի անվտանգությունը։
Օրինագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում, այնուհետև այն կդառնա գործող։
