ՀայաստանՍոցիալական

Տերևաթափից առաջացած թափոններն այրումն արգելվում է օրենքով

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի համաձայն՝ արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում և այլն: Այս մասին հաղորդագրություն է տարածել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Տերևների այրումը առաջացնում է փոշու մանր կտորներ, մուր, ածխածնի երկօքսիդ և այլն նյութեր, որոնք վնասակար են մարդկանց համար։

Օրենքը խախտող քաղաքացիները կտուգանվել 50 000 դրամով, իսկ պաշտոնատար անձինք՝ 200 000 դրամով։

Արգելվում է նաև բուսական մնացորդներիու չորացած բուսականությամբ տարածքների, արոտավայրերի ու խոտհարքների բուսականության, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային տարաքծքները այրելը։ Այս դեպքում տուգանքը կարող է սահմանվել 50 000-300 000 դրամ։