ՀայաստանՍոցիալական

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն Երևանում

Ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աբովյան փողոցում, Սայաթ-Նովայի պողոտայում, Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում:

Աբովյան – Աղայան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան փողոց – Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ, Սուրբ Աննա եկեղեցու դիմացից մինչև Սայաթ-Նովա պողոտա — Տերյան փողոց խաչմերուկ կարգելվի մեքենանների կանգառը։

Պռոշյան փողոցից ձախ շրջադարձը դեպի Դեմիրճյան փողոց նույնպես կարգելվի։

Հիշեցնենք, որ այսօրվանից՝ ապրիլի 7-ից Իսակովի պողոտայում՝ Էջմիածինից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը: Լենինգրադյան փողոցից երրորդ երթևեկելի գոտուց նախկին «ուղիղ և դեպի ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ձախ» ուղղությունով:

Ճանապարհները արդեն կահավորվել են համապատասխան նշաններով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով