
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը այցելել է Ներքին Հանդ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայր։ Այն երեք կողմից շրջապատված է ադրբեջանական մարտական դիրքերով։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ դեսպանը խոսել է գյուղի և բնակիչների խնդիրների վերաբերյալ։ Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել գյուղացի ամուսինների հետ։ Դեսպանը նշել է, որ նրանք չեն կարողանում այցելել իրենց որդու գերեզման, քանի որ Ադրբեջանը գրավել է գյուղի գերեզմանատունը։
Ներքին Հանդի վիճակի մասին անընդհատ թարմացումներ են լինում։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի հարձակման ժամանակ ադրբեջանցիները վերահսկողության տակ են վերցրել գյուղի խմելու ջրի աղբյուրը և գերեզմանոցը: Ադրբեջանն այդ շրջանում վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի շուրջ 20 քառ. կմ տարածք։