ՀայաստանՔաղաքականություն

Արդարադատության նախարարի պաշտոնում ՔՊ-ն թեկնածու է առաջադրել

Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը։ Որոշվել է Արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։ Վերջինս 2020 թվականից զբաղեցնում է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։

Նիստը վարել է Նիկոլ Փաշինյանը։

Ընտրությունը արվել է 5 թեկնածուների միջև։ Նախկին նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 1-ին՝ գլխավոր պատճառ համարելով խմբակցության անդամների հետ իր խնդիրները։