ՀայաստանՍոցիալական

Լարսում խցանումներ են

Վրաստան-Ռուսաստան միջպետական ավտոճանապարհին այս օրերին նկատվում են զգալի խցանումներ։ Ըստ հաղորդված տվյալների՝ դեպի Վրաստան տանող չեզոք տարածքը լի է մեծ թվով բեռնատարներով, որոնք հերթ են կազմում սահմանը հատելու համար։ Մինչդեռ դեպի Ռուսաստան գնացող ճանապարհը հարաբերականորեն ազատ է, և այնտեղ նման կուտակումներ չեն արձանագրվել։

Ակներև է, որ բեռնատարների կուտակումները պայմանավորված է եղանակային պայմանների պատճառով օրեր շարունակ տևած ճանապարհի անանցանելիությամբ։ Բացի այդ, վարորդների խոսքով՝ սահմանային ընթացակարգերն ու ստուգումները երկար ժամանակ են պահանջում, ինչն էլ ավելացնում է չեզոք տարածքում կուտակված մեքենաների թիվը։ Շատերն ստիպված են սպասել ժամեր, մինչև կարողանան հատել սահմանը և շարունակել իրենց ուղին։

Նշենք, որ Վրաստան-Ռուսաստան ավտոճանապարհը կարևոր տնտեսական նշանակություն ունի տարածաշրջանի համար՝ ապահովելով բեռնափոխադրումների հիմնական հոսքը հյուսիսից դեպի հարավ և հակառակը։