
Երևանի համար կկառուցվի նոր գազաբաշխիչ կայան
Երևանը մոտ ապագայում կունենա իր տարածքում նոր գազաբաշխիչ կայան։ Այս մասին հայտնել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում։
Նրա խոսքով՝ սա կլինի առաջին գազաբաշխիչ կայանը, որը կկառուցվի հենց մայրաքաղաքի սահմաններում։ Նշենք, որ ներկայումս գործող չորս կայաններից երեքը տեղադրված են քաղաքի սահմաններից դուրս, և միայն մեկն է գտնվում Երևանում։
Նոր կայանի կառուցումը ներառված է Գազպրոմ Արմենիայի 2025 թվականի ներդրումային ծրագրում, որի շրջանակում նախատեսվում է նաև 25 կմ նոր գազատար ցանցի կառուցում և Խարբերդ թաղամասում 50 կմ երկարությամբ ներքին ցանցի զարգացում։
Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2026 թվականին, սակայն իշխանությունների հավաստմամբ՝ աշխատանքների շուրջ 60 տոկոսը կկատարվի արդեն 2025-ին։ Նոր ենթակառուցվածքը կբարձրացնի մայրաքաղաքի գազամատակարարման հուսալիությունն ու ծավալը՝ հաշվի առնելով աճող կառուցապատման ծավալները։