Իրանից Հայաստան մեքենաների մեծ հոսք չկա․ ի՞նչ են ասում հյուպատոսությունից
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ մեքենաների հոսքը Իրանից Հայաստան այս պահին սովորականի սահմաններում է։ Ավելի վաղ մի շարք դեսպանատներ իրենց քաղաքացիներին խորհուրդ էին տվել շտապ լքել Իրանը՝ առաջարկելով անցնել Թուրքիայի կամ Հայաստանի տարածքով, քանի որ Ադրբեջանը դեռ իր չոր ցամաքային սահմանները դեռ փակ է պահում։
Հյուպատոսությունից նշել են, որ սահմանին ոչ մի արտառոց բան չկա, և ձմեռվա այս սեզոնին մարդիկ սովորաբար չեն ընտրում ցամաքային ճանապարհները եղանակային պայմանների պատճառով։ Արդյունքում մեքենաների հոսքը նույնիսկ սովորական ժամանակի համեմատ նվազել է։
Կապանի գլխավոր հյուպատոսությունը ընդգծել է, որ առաջին հերթին իրենք տեղեկություն կունենան, եթե Իրանից Հայաստան մեծ թվով մեքենաներ սկսեն գալ։ Հիշեցնենք, որ Հայաստանի համար Իրանից օտարերկրյա պետությունների քաղաքացիներին տարհանելու 4 ցամաքային երթուղիներից մեկը «Նորդուզ» անցակետն է։
