ՀայաստանՍոցիալական

Նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով 9 անձ ձերբակալվել է

2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով իրավապահները ձերբակալել են ևս 9 անձի։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ձերբակալվածները մասնակցել են Կառավարության և Ազգային ժողովի շենքերում տեղի ունեցած անկարգություններին՝ վնասելով պետական գույքը և դիմադրելով ոստիկանությանը։

Ձերբակալված անձանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով (քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մաս)։ Նախաքննությունը շարունակվում է, և իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ՝ մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան, երբ հայտարարվեց 44-օրյա պատերազմի դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումը, Երևանում սկսվեցին բողոքի ակցիաներ։ Բողոքողները ներխուժեցին Կառավարության և Ազգային ժողովի շենքեր, կոտրեցին դռներ և պատուհաններ, վնասեցին գույք։ Իսկ Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին Արարատ Միրզոյանին։ Այս գործողությունները գնահատվել են որպես զանգվածային անկարգություններ։

Նշենք, որ 2020-2021թվականների բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 362 մարդ ձերբակալվել է։

Սեդա Մարտոյան