ՀայաստանՍոցիալական

Վերականգնվել է պետությանը պատճառված 100 միլիոն դրամի վնասը

Ավտոմեքենաների և պահեստամասերի ներմուծմամբ զբաղվող ընկերության տնօրենը պետությանը պատճառել է մոտ 100 միլիոն դրամի վնաս՝ ապօրինի գործունեության պատճառով։

Նախաքննության ընթացքում նա մասամբ արդեն վճարել էր 31.8 միլիոն դրամ։ Դատախազությանը ներկայացված միջնորդությունը՝ հանրային քրեական հետապնդում չհարուցելու վերաբերյալ, սկզբում մերժվել էր, քանի որ վնասը դեռ ամբողջությամբ չէր հատուցվել։

Այնուհետև շարունակված հետաքննության ընթացքում տնօրենը վերականգնեց վնասի ողջ չափը՝ մոտ 100 միլիոն դրամ։

Հունիսի 25-ին դատախազությունը որոշեց չհարուցել քրեական հետապնդում՝ հաշվի առնելով, որ բոլոր պարտավորությունները կատարվել են, և պետությանը հասցված վնասը լրիվ հատուցվել է։

Սեդա Մարտոյան