
Օդի աղտոտումը 2024 թվականին հասել է ռեկորդային ցուցանիշների
COP29 կլիմայական համաժողովի ընթացքում հնչած զեկույցներից պարզ է դառնում, որ 2024 թվականին ածխածնի երկօքսիդի, մեթանի, ազոտի և այլ ջերմոցային գազերի քանակը աճել է և կարող է աճել նաև 2025 թվականին` բերելով կլիմայի աղետալի փոփոխությունների։
Ածխաթթու գազի համաշխարհային արտանետումները 2024 թվականին կկազմեն 41,6 միլիարդ տոննա՝ անցյալ տարվա 40,6 միլիարդ տոննայի դիմաց: Այս արտանետումների հիմնական մասը ածուխի, նավթի և գազի այրումից է առաջանում: Որոշակի մաս են կազմում նաև անտառային հրդեհները և անտառահատումները։
Խնդիրը լուծելու համար դիտարկվել է անցումը վերականգնվող էներգիայի տեսակների և էլեկտրական մեքենաների կիրառմանը։ Սակայն սա նույնպես երկրներում անհավասար բաշխմամբ է իրականացվում։ Տնտեսապես հարուստ երկրների արտանետումները աստիճանաբար նվազոլ են, իսկ նոր զարգացոզ երկրներինը` աճել։
Այնուամենայնիվ, նախատեսվում է մինչև 2030 թվականը կտրուկ նվազեցնել արտանետումների քանակը։