ՀայաստանՍոցիալական

Ալավերդիում կվերականգնվի ջրհեղեղից տուժած Թումանյան փողոցը

Ալավերդիում մեկնարկել է Թումանյան փողոցի վերականգնողական ծրագիրը։

Այն իրականացվում է կառավարության ֆինանսավորմամբ։Ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 1 միլիարդ դրամ։

Կվերականգնվեն ջրհեղեղից փլուզված հենապատերը, կկառուցվեն երկաթբետոնե հենապատնեշներ, կվերանորոգվեն մայթերը և կկատարվի սալարկում։

Երթևեկելի գոտին կասֆալտապատվի, ինչպես նաև կտեղադրվեն նոր ճաղաշարեր։

Հայտնի է, որ այս հատվածում ավելի վաղ ջրհեղեղ էր տեղի ունեցել՝ որպես հետևանք Դեբեդ գետի գետավարարման, որը, մասնավորապես, վնասել է Ալավերդիի Թումանյան փողոցը և շրջակա ենթակառուցվածքները։ Սա հանգեցրել է ոչ միայն փոքր հենապատերի և մայթերի փլուզմանը, այլև հատվածի ճանապարհի ու ճաղաշարերի ամբողջական ավերմանը:

Սեդա Մարտոյան