ՀայաստանՊատահար

ՃՏՊ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 23:03-ին Թթուջուր-Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «Kia» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը:

Վարորդն ու ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Ուղևորների առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ վարորդը Երևան քաղաք տեղափոխման ճանապարհին մահացել է:

Շուշան Ասրյան