Հայաստանը ընդունել է 150-ից ավելի երիտասարդ խորհրդարանականների
60 երկրից ժամանած մոտ 150 երիտասարդ խորհրդականներ են ժամանել Հայաստան՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդականների 10-րդ գլոբալ համաժողովին։ Այն կրում էր «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» խորագիրը։
Ըստ Միջխորհրդարանական միության անցկացրած ուսումնասիրության արդյունքների՝ Հայաստանի Ազգային ժողովը երիտասարդ պատգամավորների թվաքանակով առաջին հորիզոնականում է։
Բացման խոսքով հանդես եկան Ալեն Սիմոնյանը և Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս կարևորեց կրթության դերը հասարակության կյանքում։
Աղքատության առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ։ Այդ պատճառով Հայաստանում իրականացվում է անկյունաքարային երեք ծրագիր։ Առաջինը՝ Հայաստանում 300 դպրոց կառուցելու, վերակառուցելու, երկրորդը՝ 500 մանկապարտեզ կառուցելու, հիմնանորոգելու, երրորդը՝ ակադեմիական քաղաքի ծրագիրը։
Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել պանելային քննարկումներ, առանձին ելույթներ, որոնց ընթացքում ելույթ են ունեցել ինչպես հայ, այնպես էլ օտարերկրացի պատվիրակները։