
ՈւԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
ՈւԵՖԱ-ն 37,500 եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
ՈւԵՖԱ-ն Ֆարերյան կղզիների դեմ խաղում ճայթուկների օգտագործման համար տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային 20,000 եվրոյով և կարգադրել ազգային թիմի առաջիկա խաղում, որտեղ ՀՖՖ-ն կլինի հյուրընկալող կողմ, փակել մարզադաշտի ընդհանուր առմամբ 500 նստատեղ՝ հարավային և հարավ-արևելյան տրիբունաներում:
Որոշումը կգործի 2 տարվա փորձաշրջանով՝ բոլոր տնային հանդիպումների համար: ՀՖՖ-ն տուգանվել է նաև 17.500 եվրոյով` հանդիպման ընթացքում բարձրացված պաստառների համար: