
Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում
Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի հաղթողը երկրորդ տարին անընդմեջ դարձավ իտալացի Յանիկ Սինները:
Մելբուռնում ավարտված Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում մրցեցին աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիններն ու գերմանացի Ալեքսանդր Զվերևը: Աշխարհի թիվ մեկ ռակետը 2 ժամ 45 րոպե ձգված մրցախաղում (6:3, 7:6 (7:4), 6:3) հաղթել է ATP-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համարին։
Սիններն առաջին իտալացին է, ով երկրորդ անգամ անընդմեջ հաղթում է Ավստրալիայի բաց առաջնությունում: Սիները նվաճել է «Մեծ սաղավարտի» իր երրորդ տիտղոսը, իսկ երկրորդը՝ Ավստրալիայի բաց առաջնությունում։
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը մրցաշարի երրորդ մրցափուլից դուրս մնաց, իսկ Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը մրցաշարի առաջին մրցափուլից էր լքել պայքարը։