ՀայաստանՍպորտ

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Ռոլան Գարոսի մեկնարկում պարտվեց 

Աշխարհի 40-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ֆրանսիայի բաց առաջնության մեկնարկում չկարողացավ հաղթանակի հասնել ու դուրս մնաց պայքարից։ 

Ռոլան Գարոսի առաջին խաղափուլում Էլինան պարտվեց Անգելինա Կալինինային (WTA 113) երկու սեթում էլ (1-6, 2-6):

Անցյալ տարի Էլինան Ուիմբելդոնում հաղթել էր ուկրաինացուն։ Մրցախաղը տևեց 1 ժամ 14 րոպե։

Ռոլան Գարոսի մրցանակային ֆոնդը 56 միլիոն եվրո է։