ՀայաստանՍպորտ

Գրիգոր Ղազարյանը՝ պատանեկան Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

Հայաստանի պատանեկան հավաքականի ծանրորդ Գրիգոր Ղազարյանը փայլուն ելույթ է ունեցել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում՝ դառնալով եռակի ոսկե մեդալակիր և սահմանելով մի շարք ռեկորդներ։ 84 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկը երկամարտում գրանցել է 338 կգ արդյունք (148 կգ պոկում + 190 կգ հրում)՝ նվաճելով առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Պոկման վարժությունում հայ մարզիկը ցուցադրել է կատարյալ ելույթ։ Նա հերթականությամբ հաջողությամբ բարձրացրել է 140, 145 և 148 կգ ծանրաձողերը՝ վերջին արդյունքով սահմանելով Եվրոպայի պատանեկան նոր ռեկորդ։ Այս վարժությունում ևս նա գրավել է առաջին հորիզոնականը՝ ապահովելով երկրորդ ոսկե մեդալը։

Հրում վարժությունում Ղազարյանի գերազանց խաղը շարունակվել է։ Առաջին մոտեցմամբ նա բարձրացրել է 180 կգ՝ սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ ինչպես հրում վարժությունում, այնպես էլ երկամարտի ընդհանուր արդյունքով։ Այնուհետև հայ մարզիկը բարելավել է նաև սեփական ռեկորդը՝ հաջորդաբար բարձրացնելով 185 և 190 կգ ծանրաձողերը։ Հրում վարժությունում նույնպես Ղազարյանը ճանաչվել է լավագույնը՝ նվաճելով երրորդ ոսկե մեդալը։

Սեդա Մարտոյան