ՀայաստանՍպորտ

Սարգիս Բեգոյանը հաղթել է թուրքին

Բուլղարիայի Սամոկով քաղաքում մեկնարկել է մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) առաջին գոտեմարտում վստահ հաղթանակ տարավ՝ 10:0 հաշվով առավելության հասնելով Թուրքիայի ըմբիշ Հաջի Զադեի նկատմամբ և անցավ 1/8 եզրափակիչ։

Հայաստանի երիտասարդական հավաքականում այս առաջնությանը մասնակցում է 9 ըմբիշ։ Օգոստոսի 18-ի մենամարտերից հետո պարզ դարձավ, որ Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) հանդես կգան սփոփիչ գոտեմարտերում։ Մինչդեռ Արման Հարությունյանը (57 կգ) և Նարեկ Իկիլիկյանը (92 կգ) դուրս մնացին մեդալների համար պայքարից։

Առաջնությունը կշարունակվի առաջիկա օրերին, և Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչներն էլ կմեկնարկեն իրենց ելույթները։