ՀայաստանՍպորտ

Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի հավաքականը նվաճել է իր վեցերորդ ոսկե մեդալը Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում։

Մրցումային վերջին օրը 110 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը փայլուն արդյունք է գրանցել։ Պպոկում վարժությունում նա բարձրացրել է 175 և 182 կգ, դառնալով ոսկե մեդալակիր։ Հրում վարժությունում նա գլխավերևում պահել է 210 և 215 կգ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Երկամարտի 397 կգ ընդհանուր արդյունքով Կարապետյանը հռչակվել է Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն։

Հայաստանի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Պետրոս Պետրոսյանը, հրում վարժությունում գրանցել է 221 կգ արդյունք և նվաճել փոքր ոսկե մեդալ։

Այս հաղթանակով Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնությունում հասել է 6 ոսկե մեդալի՝ ամրապնդելով իր դիրքը մրցաշարի ուժեղագույնների շարքում։