ՀայաստանՍպորտ

Հայ և թուրք ըմբիշների միջև մրցագորգում վիճաբանություն է սկսվել

Տիրանայում ընթացող աշխարհի մինչև 23 տարեկանների ըմբշամարտի առաջնության 125 կգ քաշային կարգում Լյովա Գևորգյանի և թուրք Հաքան Բույուկչինգիլիի հետ մրցագորգում վիճաբանություն է տեղի ունեցել։ 

Երկու ըմբիշները որակազրկվել են։ Լյովա Գևորգյանը 2022 թվականի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր է։ 2021 թվականին հայ ըմբիշը աշխարհի մինչև 21 տարեկանների առաջնությունում արծաթե մեդալակիր էր դարձել։