
Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել
Բուդվայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանը ապահովել է առաջին մեդալը։
63․5 կգ քաշային պայքարում Ռաֆայել Ներսիսյանը հաղթանակի է հասել Իսրայելի ներկայացուցչի նկատմամբ։ Հայ բռնցքամարտիկը դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ։ Ներսիսյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։
Հոկտեմբերի 30-ին քառորդ եզրափակչում Հայաստանը ունի ևս 6 ներկայացուցիչ։ Հաղթողները կապահովեն աշխարհի երիտասարդական առաջնության մեդալ։