Նոր ֆինանսական բուրգ է տարածվում. Ներքին գործերի նախարարությունից զգուշացնում են
ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ «djialgeriai» անվանումով նոր ֆինանսական բուրգ է ստեղծվել։ Այն քաղաքացիներին առաջարկում է ներդնել գումարներ դրոնների ոլորտում։
Ըստ Կիբեռոստիկանության, այս բուրգը կրկնօրինակում է Հայաստանում արդեն փլուզված «ՍիթիԲայք» նախագծի սխեման։ Ներդրված գումարների եկամուտները առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց դուք հրավիրել եք հարթակ՝ որպես ռեֆերալներ։
Կիբեռոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ նման հարթակներում գումարներ ներդնելուց և զգուշավոր լինել ինտերնետում ֆինանսական նախագծերի հետ կապված առաջարկների դեպքում։
Ֆինանսական բուրգերը սկսել են Հայաստանում սնկի արագությամբ աճել։ Վերջին բուրգը` Hellobit-ը, փլուզվել էր մի քանի շաբաթ առաջ։ Այդ բեւրգի մեջ ներքաշվելով մարդիկ մեծ գումարներ էին կորցրել։
