
Հայաստանը բարելավել է իր դիրքը համաշխարհային ստարտափների վարկանիշային աղյուսակում
StartupBlink-ի կողմից վերջերս հրապարակված «Գլոբալ ստարտափ էկոհամակարգի ինդեքսի» 2025 թվականի համաձայն՝ Հայաստանը բարձրացել է 3 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 54-րդ տեղը աշխարհում։ Էկոհամակարգում Հայաստանը տարեկան 22.8% աճ է ցուցաբերում։ Հայաստանը զբաղեցնում է 1-ին տեղը Կենտրոնական Ասիայում և ծրագրային ապահովման և տվյալների ոլորտի 35 լավագույն համաշխարհային առաջատարների շարքում է։
Հետաքրքական է, որ Երևանը բարձրացել է 19 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 181-րդ տեղը աշխարհում, ինչը տարածաշրջանում ամենաարագ աճն է։ Էկոհամակարգը զարգանում է պետական և մասնավոր հատվածների համագործակցության շնորհիվ։
Հայաստանը երկու պաշտոնական տեխնոլոգիական կենտրոնների՝ Picsart-ի և ServiceTitan-ի հայրենիքն է։ Հայաստանում գործում են խոշորագույն գլոբալ տեխնոլոգիական ընկերություններ, ինչպիսիք են NVIDIA-ն, Synopsys-ը և AMD-ն։