Աշխարհ

Ասիայի մշակութային ժառանգության դաշինքը Հայաստանին կտրամադրի է 32 միլիոն դրամի աջակցություն

Չինաստանի Չունցին քաղաքում կայացել է Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի նիստը, որտեղ մասնակցել են ավելի քան 20 երկրներ։

Հայտարարվել են նաև դաշինքի դրամաշնորհային մրցույթի արդյունքները․ Հայաստանը ստացել է մոտ 32 միլիոն դրամ աջակցություն։ Այդ գումարով կիրականացվի «Մետաքսի ճանապարհի մոդելը տեղական դիտանկյունից. Թալինի և Դաշտադեմի մշակութային կապերի բացահայտում և պահպանում» ծրագիրը։ 

 Հայաստանի պատվիրակոպլյունը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը ։ 

Հայաստանը, որպես Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի հիմնադիր երկիր, պատրաստ է շարունակել համագործակցությունը Չինաստանի հետ՝ մշակութային ժառանգության պահպանման ոլորտում։ Այս մասին նիստում նշել է պատվիրակության ղեկավար Հարություն Վանյանը։ Նրա խոսքով՝ կարևոր է միջազգային կազմակերպությունների աջակցությունը այն դեպքում, երբ հակամարտությունների հետևանքով մշակութային արժեքները կարող են վնասվել կամ ոչնչանալ։

Հայաստանը կրկին ընտրվել է խորհրդի կազմում ու շարունակելու է  ակտիվ մշակութային  գործունեությունը տարածաշրջանի ծրագրերում ։