Volkswagen-ը Գերմանիայում առաջին անգամ գործարան կփակի
Գերմանական հայտնի «Volkswagen» ավտոարտադրող ընկերությունը իր պատմության մեջ առաջին անգամ փակելու է Գերմանիայում գործող գործարաններից մեկը՝ ֆինանսական լուրջ դժվարությունների պատճառով։
Գերմանական «Volkswagen» -ը հայտարարել է, որ դեկտեմբերի 16-ին կդադարեցնի Դրեզդեն քաղաքում գտնվող իր գործարանի աշխատանքը։ Ընկերությունը գործում է արդեն 88 տարի, բայց սա հազվադեպ դեպք է նրա պատմության մեջ:
Գործարանի փակման հիմնական պատճառը ֆինանսական խնդիրներն են։ Վերջին շրջանում «Volkswagen» մեքենաների վաճառքը կտրուկ նվազել է Չինաստանում, որտեղ ընկերությունը մեծ շուկա ունի: Միաժամանակ Եվրոպայում պահանջարկը ցածր է, իսկ ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել եվրոպական ավտոմեքենաների համար, ինչը լրացուցիչ հարված է հասցրել ընկերությանը։
«Volkswagen»-ի ղեկավար Թոմաս Շեֆերը նշել է, որ որոշումը հեշտ չի եղել, սակայն տնտեսապես այլ ելք չի եղել։
Բացի այդ, ընկերությունը դժվարություններ ունի էլեկտրական մեքենաների վաճառքի ոլորտում և ստիպված է մրցել ավելի էժան չինական ավտոարտադրողների հետ։
2025 թվականի երրորդ եռամսյակում «Volkswagen»-ը արձանագրել է 1,1 միլիարդ եվրոյի վնաս, իսկ ընդհանուր կորուստները, ըստ ընկերության, կարող են հասնել մինչև 5 միլիարդ եվրոյի։
