Բաքուն դժգոհություն է հայտնել Զատուլինի մեկնաբանություններին
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
Վերջինիս հանձվել է բողոքի նոտա՝ կապված Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Կոնստանտին Զատուլինի հայտարարության հետ։
Բողոքի նոտայում նշվում է, որ Զատուլինը երկար ժամանակ է՝ դեմ է Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ բացահայտ աջակցություն ցուցաբերելով անջատողականությանը, ինչպես նաև փորձել է խեղաթյուրել Բաքվում հայ գերիների նկատմամբ դատավճիռները։
Հիշեցնենք, որ Զատուլինի խոսքով՝ «Բաքվում դատապարտել են Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը։ Նա նաև ընդգծել էր, որ «այս դատավճիռը իրականում դատավարություն չէր, այլ մահացու պատժամիջոց», և որ սա պարզ ցույց է տալիս, թե ինչու հայերը ստիպված եղան լքել իրենց հողերը, տները»։
Զատուլինն անդրադարձել էր նաև այն փաստին, որ դատավճիռը հրապարակվել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ ստացած եղբայրության մրցանակին հաջորդած օրը։
Ադրբեջանի իշխանությունները հորդորել են Ռուսաստանին հետևել պաշտոնյաների հայտարարություններին և պահպանել դիվանագիտական նորմերը։

