ԱՄՆ-ի խաղաղության առաջարկը կարող է դառնալ ռուս-ուկրաինիական պատերազմի վերջնական լուծման հիմք
Ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի առաջարկած նոր խաղաղության ծրագիրը դարձել է միջազգային օրակարգի գլխավոր թեման:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրենք ստացել են Ուկրաինական հակամարտության կարգավորման համար ԱՄՆ-ի պատրաստած խաղաղության առաջարկը, բայց այն դեռ չի քննարկվել։ Պուտինի խոսքով՝ պատճառը այն է, որ Ուկրաինան համաձայնություն չի տվել այդ տարբերակին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ երկար զրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և բանակի նախարար Դեն Դրիսկոլի հետ՝ քննարկելով ամերիկյան առաջարկի մանրամասները։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և աշխատել անընդհատ կապի ռեժիմով։
Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի ժողովուրդը իր կողքին է, և իրենք չեն դավաճանի երկրին, սակայն Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, կարծում է, որ ամուսինը չպետք է շարունակի քաղաքական գործունեությունը:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե խաղաղության առաջարկը չընդունվի, Ուկրաինան կարող է կորցնել Դոնբասի մնացած տարածքները։ ԱՄՆ-ը զգուշացրել է՝ եթե Ուկրաինան չհամաձայնի ներկայացված առաջարկին, կարող է դադարեցվել հետախուզական տվյալների փոխանցումը։
ԱՄՆ-ն արդեն գործողություններ է իրականացնում : Հատուկ ներկայացուցիչ է նշանակել Դեն Դրիսկոլին՝ «Խաղաղության ծրագիրը» առաջ մղելու համար։ Դրիսկոլը փոխնախագահ Վենսի ընկերն ու համադասարանցին է։
