Day: 13/03/2026

Քննչական կոմիտե են կանչվել Հայ առաքելական եկեղեցու մի շարք բարձրաստիճան հոգևորականներ

Գուգարքի և Սյունիքի թեմերի առաջնորդներ՝ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մակար եպիսկոպոս Հակոբյանը, ինչպես նաև Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը և Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հրատապ կարգով կանչվել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։

Կարդա ավելին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ վարչապետի նախկին օգնական Հրաչյա Թաշչյանը։ Այս մասին տեղեկացնում է թանգարան–ինստիտուտի մամուլի ծառայությունը։

Կարդա ավելին

Կանխվել է թմրամիջոցների ներթափանցումը քրեակատարողական հիմնարկ

Մարտի 12-ին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա կանխվել է թմրամիջոցի ներթափանցման փորձ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում։

Կարդա ավելին

Բեռնում պաշտոնապես բացվեց Հայաստանի դեսպանությունը

Մարտի 12-ին Բեռնում տեղի է ունեցել Հայաստանի նոր ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը:

Կարդա ավելին

Ցեղասպանագետները բաց նամակով մտահոգություն են հայտնել Էդիտա Գզոյանի հեռացման կապակցությամբ

Հայ և օտարազգի ցեղասպանագետները բաց նամակ են հրապարակել՝ մտահոգություն հայտնելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի աշխատանքից հեռացման առնչությամբ

Կարդա ավելին