Բեռնում պաշտոնապես բացվեց Հայաստանի դեսպանությունը

Մարտի 12-ին Բեռնում տեղի է ունեցել Հայաստանի նոր ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը:

Դեսպանությունը տեղակայված է Բեռնի պատմական հատվածում, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ բարձրացվել է Հայաստանի դրոշը, հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, և ժապավենի կտրումից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը:

«Մինչ Ժնևում մեր ավանդական ներկայության շնորհիվ մենք արդեն ձևավորվել ենք ամուր քաղաքական երկխոսություն, երկկողմ դեսպանության տեղափոխումը Շվեյցարիայի մայրաքաղաք կարևոր քայլ է մեր հարաբերությունների զարգացման գործում և խորհրդանշում է մեր համատեղ հանձնառությունը՝ շարունակաբար ամրապնդելու բարեկամությունն ու համագործակցությունը»,-ընդգծել է Արարատ Միրզոյանն իր ողջույնի խոսքում։

Շվեյցարիայի ԱԳ նախարար Իգնասիո Կասիսը շեշտել է, որ Բեռնում ներկայությունը թույլ կտա ավելի սերտ համագործակցություն զարգացնել երկու երկրների պետական հաստատությունների միջև և հետագայում էլ ավելի ամրապնդել հարաբերությունները:

Մարինա Գրիգորյան