Վլադիմիր Վարդանյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում

Հայաստանի Հանրապետության նախագահը ներկայացրել է Վլադիմիր Վարդանյանի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար:

Վլադիմիր Վարդանյանը հրապարակային ուղերձում հայտնել է, որ առաջարկին համաձայնել է՝ գիտակցելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի պատվի և պատասխանատվության կարևորությունը:

Վարդանյանն իր մասնագիտական ուղին սկսել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում, որտեղ անցել է հիմնական պաշտոններից մինչև աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ 2019թ.-ից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2021թ. վերընտրվել է՝ զբաղեցնելով Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր է նախկին նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցումից հետո: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, երբ 2010-2014 թվականներին զբաղեցնում էր Արդարադատության նախարարի պաշտոնը։ Փետրվարին ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, ինչը նշանակում է, որ վերջինս այլևս չի կարող պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր:

Մարինա Գրիգորյան