ՀայաստանՍոցիալական

Հայաստանի բնակչության 30%-ը ունի վարկ

Կենտրոնական բանկը ներկայացրել է Հայաստանում վարկառուների վիճակագրություն։ Ըստ դրա՝ Հայաստանի բնակչության շուրջ 30%-ը վարկառու է։ Նրանց տրամադրվել է 5 տրլն 340 մլրդ դրամ։

2024 թվականի սեպտեմբերի տվյալներով՝ 862․202 անձ ունի վարկ։ 439․275-ն կանայք են, 422․927-ը՝ տղամարդիկ։ Վարկառուների մեծամասնությունը՝ 842․537-ը, սպառողական վարկեր ունեն, 69․165-ը՝ հիփոթեքային վարկեր։

Նախորդ տարվա համեմատ՝ շուրջ 1,5 տրիլիոն դրամով վարկերն ավելացել են։