ՀայաստանՏնտեսություն

450-ից ավելի հայկական բեռնատար «Վերին Լարս» անցակետում են կուտակված

«Վերին Լարս» անցակետում շուրջ 450 հայկական բեռնատար է կանգնած։ Սրա մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։

Նշվում է, որ անցակետում այս պահին մոտ 1400 բեռնատար կա, որից 446-ը հայկական են։ Հիմնական պատճառն այն է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար։

Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց: Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածում (Գուդաուրի–Կոբի) 9 կիլոմետրանոց շրջանցող ճանապարհ է կառուցում։