
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը փորձել է նռնակ գործադրել․ նա ձերբակալվել է
Նոյեմբերի 25-ին հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը ձերբակալվել է։ Անձը եղել է Պտղնի գյուղի բնակիչ։
Նախքան ձերբակալությունը, շտապօգնության բժիշկները փորձել են նրան տեղափոխել հոգեբուժարան։ Նա դիմադրել է՝ ձեռքին ունենալով նռնակ։ Ոստիկանության աշխատակիցների բանակցություններից և բացատրական աշխատանքից հետո 32-ամյա տղամարդը նռնակը ցած է դրել։ Ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով նա ձերբակալվել է։ Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև թմրանյութ։
Ըստ «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի՝ հոգեբուժական օգնությունը կարող է իրականացվել նաև արտահիվանդանոցային ձևերով:
Ըստ օրենքի՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցները կիրառվում իրեն կամ շրջապատին վնաս պատճառելու կամ դրա սպառնալիքի դեպքում։
Շուշան Ասրյան