Որսորդական հանդերձանքով և զինված անձինք մուտք են գործել հատուկ պահպանվող տարածք
Նոյեմբերի 23-ի գիշերն արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից տարածքում: Մի խումբ անձինք՝ զինված հրազենով, որսորդական հանդերձանքով և գիշերային տեսողության սարքավորումներով, ներթափանցել են հատուկ պահպանվող տարածք: Այս մասին հայտնել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։
Տարածքում տեղադրված սարքերը արձանագրել են, որ ժամը 23:30-ից սկսած Տասանորդ (Դահնակ 2535 մ) լեռան լանջին հայտնվել են մարդիկ։ Նրանք փորձել են կրակել պահպանության տեսախցիկի ուղղությամբ։ Սակայն աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել նրանց։ Ապօրինի հրազենը առգրավվել է։
