ՀայաստանՊատահար

Երկրաշարժ է զգացվել Սյունիքի մարզում

Նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին Իրանի Ահար քաղաքից 67 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն գրանցվել է նաև Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան և Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6 բալ։ Էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ։

Այս շաբաթվա ընթացքում սա Սյունիքի մարզում զգացված երկրորդ երկրաշարժն է։