ՀայաստանՌազմական

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել Լիբանանում հրադադարի շուրջ

Իսրայելը և ​​«Հեզբոլլահ» շարժումը համաձայնության են եկել Լիբանանում հրադադարի շուրջ։ Սրա մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 26-ին, հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որից հետո Իսրայելի պաշտոնյաները հայտարարեցին հրադադարի հասնելու մասին։

Համաձայնագիրը նախատեսում է ռազմական գործողությունների 60-օրյա դադարեցում։ Բանակցողների համար սա կարող է լինել զինադադարի հիմք: Ակնկալվում է, որ այդ ընթացքում «Հեզբոլլահը» նահանջելու է Իսրայելի սահմանից 40 կիլոմետր։ Իսրայելական ցամաքային ուժերն էլ պետք է հեռանան Լիբանանի տարածքից:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կապահովեն հրադադարի ամբողջական իրականացումը, որոնց աջակցությամբ էլ համաձայնությամբ են հասել կողմերը։ Համաձայնագրի հիմքը ՄԱԿ-ի 1701 բանաձևն է։ Այն ընդունվել է 2006 թվականին՝ լուծելու լիբանանյան պատերազմը։

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելը խոստացել է վերսկսել ռազմական գործողությունները, եթե համաձայնագիրը խախտվի:

Իսրայելի ցամաքային գործողությունը «Հեզբոլլահի» դեմ Լիբանանի հարավում սկսվել էին հոկտեմբերի 1-ին։ Դրան նախորդել էր սեպտեմբերի 27-ին Բեյրութում «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությունը: Սեպտեմբերի 23-ից սկսած՝ զոհվել է 3823, վիրավորվել՝ 15859 անձ։