
Հայ ֆուտբոլիստները մասնակցեցին Չեմպիոնների լիգայի հերթական հանդիպման
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի հինգերորդ տուրում երկու հայ ֆուտբոլիստներ մասնակցեցին՝ Հենրիխ Մխիթարյանն ու Տիգրան Բարսեղյանը։
Բրատիսլավայի «Սլովանը» տանը գոլառատ խաղում պարտվեց իտալական «Միլանին» (2։3)։ Հանդիպման 24-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Այս գոլը նրա համար երկրորդն էր ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում։ Նա նաև գոլային փոխանցում կատարեց Նինո Մարչելիին 88-րդ րոպեին։
Չնայած պարտությանը՝ Բարսեղյանը իր թիմի կազմում լավագույնն է ճանաչվել։ 31-ամյա կիսապաշտպանը ամբողջական հանդիպում է անցկացրել։ Նա մեկ հարված է կատարել, որն ավարտվել է գոլով։ Իրականացրել է նաև մեկ հաջող դրիբլինգ։ Փոխանցումների ճշգրտությունը՝ 76% (31/41)։
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում փոխարինման դուրս եկավ ՌԲ «Լայպցիգի» դեմ խաղում 76-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը օգնեց իր թիմին հերթական երեք միավորը վաստակել։ Նա, ըստ SofaScore-ի, ստացել է 6․6 գնահատական։ Կատարած 9 փոխանցումներից ճշգրիտ են եղել 6-ը։ Հենրիխի համար սա 67-րդ հանդիպումն էր Չեմպիոնների լիգայում։ Այդ խաղերում դարձել է 7 գոլի հեղինակ։