ԱշխարհՍոցիալական

Հայաստանը շարունակում է մնալ աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում

Ըստ Numbeo-ի՝ Հայաստանը աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում զբաղեցնում է 8-րդ տեղը։

Մեր երկիրը հարևան երկրների համեմատ ամենաանվտանգն է։ Վրաստանը գտնվում է 20-րդ տեղում, Ադրբեջանը՝ 33-րդ, Թուրքիան՝ 53, Իրանը՝ 90։

Հայաստանի անվտանգության ցուցանիշը վերջին 8 տարիների ընթացքում անընդհատ բարձրացել է, իսկ Ադրբեջանինը՝ էապես չի փոխվել։

Numbeo-ի տվյալներով՝ 2024 դրությամբ աշխարհի ամենաանվտանգ երկիրն է համարվում Անդորրան։ Այս ցուցանիշը մի քանի տարի ապահովում էր Քաթարը։

Numbeo-ն համապարփակ առցանց հարթակ է, որը տրամադրում է գլոբալ տվյալներ աշխարհի տարբեր երկրների և քաղաքների սոցիալ-տնտեսական գործոնների վերաբերյալ տեղեկատվություն։ Այս հարթակում տեղեկատվությունը հիմնված է օգտատերերի կողմից տրամադրված տվյալների վրա՝ համեմատելով նաև պաշտոնական աղբյուրների հետ։

Շուշան Ասրյան