ՀայաստանՔաղաքականություն

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

Նոյեմբերի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ։

Երկօրյա այցով Հայաստան եկած նախագահը հանդիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Քննարկվել են մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Կարևորվել է երկու երկրների միջև խաղաղության հաստատումը։

Առանձին հանդիպումներում շեշտվել է նաև Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական և մշակութային համագործակցությունների կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ներառյալ կրթության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը։

Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թվականից։ Երկու երկրների միջև գործում է 9 միջազգային պայմանագիր, ինչպես նաև առկա են իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի մի շարք այլ փաստաթղթեր։