
Ձմեռային անվադողերով վարելը կդառնա պարտադիր
Նոյեմբերի 28-ի կառավարության նիստին որոշվեց, որ ամեն տարվա նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտադիր կլինի երթևեկել ձմեռային անվադողերով։
Բացառություն կլինի այս տարին, անվադողերը փոխելու վերջնաժամկետը կլինի դեկտեմբերի 10-ը։
Վարչապետն ասաց, թե սա հավելյալ ծախս կլինի վարորդների համար, սակայն սա այն որոշումներից է, որ վաղ թե ուշ պետք է կայացվեր։
Այս տարվա հունվարին առաջարկվում էր ընդունել նախագիծ, որով առանց ձմեռային անվադողերի երթևեկելը կառաջացնի տուգանքի 20 հազար դրամի չափով:
Շուշան Ասրյան