ՀայաստանՔաղաքականություն

Մոտ 12 տարի անց Հայաստանը և Հունգարիան կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները

Նոյեմբերի 28-ին կառավարության չզեկուցվող հարցերի շարքում ընդունվեց որոշում՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Հայաստանի դեսպանատուն բացելու վերաբերյալ։ Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման առաջին քայլերը արվել են 2022 թվականին՝ արտգործնախարարների հանդիպման ընթացքում։ Այդ ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։

Արդեն 2023 թվականի մայիսին Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Հունիսին Հունգարիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերն է հանձնել Հունգարիայի նախագահ Կատալին Նովակին:

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին 2012 թվականին։ Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդը որոշում էր ընդունել կասեցնել դեսպանատան գործունեությունը Հունգարիայում, քանի որ Հունգարիան Ադրբեջանին էր արտահանձնել Ռամիլ Սաֆարովին։ Վերջինս կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և 8 տարի անցկացրել Հունգարիայի բանտում, մինչև 2012 թվականի արտահանձնումը։